ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ. ԱՌ ԱՅՍՕՐ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑՎԱԾ ԵՎ ԹՐՔԱՀՊԱՏԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՂԵԿԻՆ

2022-04-11 18:58

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուոլրիքի՝ News.am կայքին տրված հարացազրույցը հետաքրքիր նրբերանգներ ուներ: Այն ինչ որ իմաստով հակակշռում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ մասին արված վերջին հայտարարությանը, ըստ որի Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՁևԱՉԱՓԸ ԴԵՌ ԿԱՐԵԼԻ Է ՓՐԿԵԼ

    2022-04-09 21:10

    Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի չեղարկումը կարող է նաև արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից և մինչև 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով, երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը:

  • ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԶԻՋՈՒՄՆԵՐ

    2022-04-08 16:25

    Հայաստանում 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին մահացել է 6 030 մարդ, ինչը 11%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Ավելի քան կեսը (55,6% կամ 3,353 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, տվյալ ցուցանիշը 13,3%-ով ավելին է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում: Մահացության պատճառներից երկրորդ տեղում են նորագոյացությունները (14,5% կամ 875 մարդ, աճը՝ 2,9%)։ Մահվան այլ պատճառների թվում նշված են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,9% կամ 598 մարդ, աճը ՝ 41,4%), COVID-19-ը (7,7% կամ 465 մարդ, նվազում՝ 5,1%), մարսողական օրգանների հիվանդությունները (4,3% կամ 257 մարդ, աճը՝ 5,3%):

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԴԱԺԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-04-08 09:29

    Նիկոլը երկու հարց է լուծում՝ ձեռքերը լվանում է՝ պատասխանատվությունը գցելով Ռուսաստանի վրա, և շարունակում է վարել այն հակառուսական քաղաքականությունը, որն այս ընթացքում իրականացրել են նրա գրպանային գործիչները։ Այս մասին ապրիլի 7-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  

  • ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

    2022-04-07 20:46

    «Ոչ թե անջատում հանուն փրկության, այլ ճանաչո՛ւմ...» «Նիկոլը զիջումների չի գնա միայն այն դեպքում, եթե իմանա, որ երկրորդ կապիտուլյացիան կարող է իրեն զրկել իշխանությունից»,- ապրիլի 4-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ձևակերպելով ապրիլի 5-ին նշանակված հանրահավաքի գլխավոր խնդիրը: Օրերս Արցախից վերադարձած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ձևակերպեց Արցախը փրկելու խնդիրը. «Ոչ թե անջատում հանուն փրկության, այլ ճանաչո՛ւմ հանուն փրկության»։ Ապրիլի 5-ի հանրահավաքի առիթը ապրիլի 6-ին Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցն էր՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

  • Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ․ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐևՄՈՒՏՔԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

    2022-04-07 16:04

    Քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Հայելի» ակումբում խոսել է երեկ Բրյուսելում կայացած Շարլ Միշել-Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին: «Այս ամենը տեղի է ունենում քաղաքական արևմուտքի քավորությամբ: Մենք փոքր երկիր ենք և պետք է իմանանք, թե ինչ արտաքին ազդեցություն կա մեր վրա, եթե Ամերիկա չես, Ռուսաստան չես: Այսինքն, առաջին պլան է գալիս, թե «մեծերից» ում շահերն են համընկնում կամ հակասում:

  • ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹՈՒՐՔԱՄԵՏ ՇԵՂՈՒՄ ՈՒՆԻ

    2022-04-06 20:20

    44-օրյա պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց ակտիվորեն ուռճացնել Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին անհայտ կորածների և զոհվածների աճյունների որոնման թեման: Իհարկե, ադրբեջանական իշխանություններին երբեք չեն հուզել և չեն հուզում սեփական քաղաքացիների ճակատագրերը, և բարձրացված աղմուկը զուտ քարոզչական բնույթ է կրում։ Ընդ որում հարցն արծարծվում է, բացի ամենից, նաև բոլորովին վերջերս՝ մեկուկես տարի առաջ գերեվարված և անհայտ կորած հայերի հայտնաբերման թեման խլացնելու մտադրությամբ։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ Է, ԵՎ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԻ ԱՐԱԳ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

    2022-04-06 10:55

    Սառնասրտորեն, մեկ առ մեկ ընթերցել եմ բոլոր կարգի հողատուների, «իշխանության» պատգամավոռների, հարակից շպանայի ու ստրկամիտ մի շարք կենդանիների` ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ գրառումները:

  • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

    2022-04-05 19:27

    Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

  • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-04-05 18:44

    Երևանի կենտրոնում, Օպերային թատրոնի շենքի դիմաց, Ազատության հրապարակում սկսվել է խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը։ Հանրահավաքին միացել են մի շարք քաղաքական ուժեր, ընդդիմադիր հասարակական գործիչներ։