ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԻՆՉՈ՞Ւ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

2019-08-01 08:20

2020 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող արտաքին օգնությունը կկազմի ընդամենը 6,75 մլն դոլար։ Հենց այսպիսի գումար է նախատեսված մեր երկրի համար Foreign Assistance («Օգնություն օտարերկրյա պետություններին») ծրագրի շրջանակներում, ֆեյսբուքյան իր էջում հաղորդեց քաղաքագետ-միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԸ, նշելով որ ամենախոշոր գումարը ՀՀ-ին հատկացվել է 2011 թվականին։

  • ՀԱՍԱՆՈՎԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՏՈՒՄ Է

    2019-07-30 19:22

    Թեև Բաքվի իշխանությունները սովոր են իրենց բոլոր դժբախտությունների համար մեղադրել հայերին, այդուհանդերձ ադրբեջանական հասարակությունը հաճախ սթափ է նայում իրավիճակին։ Բանակային ղեկավարությունից հասարակայնության դժգոհությունն աճում է ձնահյուսի պես։

  • ՁԱԽՈՐԴ ՀԱՍԱՆՈՎՆ ՈՒ ԹՄՐԱԲԱՆԱԿԸ

    2019-07-26 19:38

    Հուլիսի 25-ի առավոտյան ադրբեջանական ԶԼՄ-ները հպարտությամբ հաղորդեցին այն մասին, որ այդ երկրի պաշտպանության նախարարը գտնվում է ճակատամերձ գոտում, որտեղ անձամբ ստուգումներ է անցկացնում։

  • ՊԱՇՏՈՆԱՊԵՍ՝ ՌԱՅԴ, ԱՎՍՏՐԱԼԻԱ - ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՐՑԱԽ

    2019-07-26 07:12

    Ավստրալիական հեռավոր Ռայդ քաղաքից, որը համարվում է Սիդնեյի արվարձան, ուրախալի լուր ստացանք. ընդունվել է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև։ Քաղաքային խորհուրդը փաստաթղթին կողմ է քվեարկել միաձայն։ Արցախի ԱԳՆ-ը ողջունել է որոշումը, նշելով, որ այն «իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար»։

  • ԱՄՆ-Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԴԵՄ. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

    2019-07-23 08:07

    Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կայքում հուլիսի 17-ին հրապարակվեց ինստիտուտի աշխատակից Էմիլ Սանամյանի հոդվածը՝ «2018-2019թթ. ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացրել է 100 մլն դոլարի օգնություն՝ անվտանգության ոլորտի համար» վերնագրով։ Հոդվածում ներկայացվում են բառացիորեն օրերս հայտնի դարձած պաշտոնական տվյալները վերջին երկու ֆիսկալային տարիներին Ադրբեջանին ու Հայաստանին ցուցաբերված ֆինանսական օգնության չափերի մասին, որոնք վկայում են Բաքվին հատկացվող միջոցների ծավալի կտրուկ աճի մասին։

  • ԴԱՎԻԹ ԳԱՐԵՋԱ-ՆԱԽԻՋԵՎԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ

    2019-07-17 16:16

    Հաղորդագրությունները Ադրբեջանի հետ սահմանի վրա գտնվող վրացական Դավիթ Գարեջա վանական համալիրի շուրջ տիրող իրավիճակի մասին մամուլում հայտնվում են նախանձելի կանոնավորությամբ։ Բացի սահմանների գծանշման խնդրից, այդ հարցում շատ ավելի էական է պատմամշակութային տեսանկյունը, որը կողմերից մեկը նրբանկատորեն շրջանցում է, իսկ մյուսը՝ ագրեսիվ կերպով ահագնացնում, չթաքցնելով քրիստոնեական հուշարձանը վերջնական արդյունքում յուրացնելու մտադրությունները։ Ավելին, պարբերական միջադեպերի մշտական մեղավոր է թվում վրացական կողմը, որը հայտնվել է, ըստ էության, երկու կրակի արանքում. հարևան թուրքական պետություններից տնտեսական և ինչ-որ չափով քաղաքական կախվածության և վրաց ժողովրդի համար սրբազան նշանակություն ունեցող հուշարձանը պահպանելու ձգտման։

  • ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԼՌՈՒՄ ՋՈՒԴԻ ՉՈՒԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2019-07-16 14:53

    Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց միանգամից երկու կարևոր որոշում, որոնք վերաբերում են Արցախի հիմնախնդրին։ Կոնգրեսականներ Ջուդի Չուի և Բրեդ Շերմանի առաջարկած լրացումների էության մասին արդեն շատ է գրվել և դժվար թե արժե կրկնել։ Երկու որոշումներն էլ հարկ է գնահատել որպես ԱՄՆ-ի հայ համայնքի և լոբբիստական կազմակերպությունների նկատելի հաջողություն, ինչն անթաքույց նյարդայնություն հարուցեց Բաքվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ Բրեդ Շերմանի լրացման վերաբերյալ հայտարարությամբ, մամուլում բազմաթիվ մեկնաբանություններ ու գնահատականներ հրապարակվեցին նույն այդ թեմայով։ Բնորոշ է սակայն, որ կոնգրեսական Ջուդի Չուի լրացումն ընդունելու մասին Բաքվում լռում են, ասես ջուր են առել բերանները։

  • ԱՎԵԼԻ ՀԱՄԵՍՏ Է ՊԵՏՔ ԼԻՆԵԼ. ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆՄՈՒՇԻ «ՍԸՔՍԵՍ-ՍԹՈՐԻ»-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2019-07-11 19:55

    Հուլիսի 6-ին, միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում հայկական պատվիրակությունների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին բազմաթիվ հաղորդագրությունների խորապատկերին, հուսադրող նորություն հայտնվեց։ Ինչպես հայտարարեց Ֆեյսբուքում ուղիղ եթերով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ պատվիրակության ջանքերի շնորհիվ հաջողվել է մի շարք շտկումներ մտցնել և հանել հակահայկական դրույթները, որոնք ներառվել էին ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանի ամփոփիչ փաստաթղթում։

  • ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ. ՊԵ՞ՏՔ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    2019-07-08 15:54

    Ադրբեջանական ԶԼՄ-ները բավական անսպասելիորեն սկսել են արծարծել այդ երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեման։ Առաջին հայացքից դա անհեթեթություն է թվում, եթե հաշվի առնենք, որ հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2020-ի գարնանը, և իշխանություններն ունեն բոլոր նախադրյալները, որպեսզի հիմնավորապես, հաշվի առնելով ներքին և արտաքին բոլոր գործոնները, պատրաստվեն դրանց։

  • ՋՈւԴԻ ՉՈւԻ ՇՏԿՈՒՄՆԵՐԸ. ՎԻԵՆՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՈՐ ԱԶԴԱԿ ՍՏԱՆԱԼ

    2019-07-04 15:17

    Հուլիսի 2-ին Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կոնգրեսական Ջուդի Չուն շրջանառության է դրել լրացումներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։