ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻԴ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՐԿԻՐ...
Տարին ավարտվում է... Ամանորի շեմին ընդունված է համեմատել դրականն ու բացասականը, ամփոփել հաշվեկշիռը և մխիթարիչ-խրախուսիչ առոգանությամբ համոզել միմյանց, որ հաջորդ տարին ավելի լավն է լինելու և անպայման բերելու է մեզ այն, ինչը պակասում էր անցնող տարում: 2020-ն ընթացավ այնպես, որ բազմաթիվ հայեր հաճույքով դուրս կնետեին այն իրենց կյանքից։ Եվ դեռ մեկ-երկու տասնակյակ էլ վրադիր կվճարեին, որպեսզի ժամանակը 2019-ից ցատկեր միանգամից 2021 թվական։ Բայց կառավարել ժամանակի ընթացքը մենք ամենքս դեռ չենք սովորել։